Fashion Trust Arabia մրցույթին «Լավագույն երեկոյան զգեստ» անվանակարգում հաղթող է ճանաչվել լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանը - RadioVan.fm

Онлайн

Fashion Trust Arabia մրցույթին «Լավագույն երեկոյան զգեստ» անվանակարգում հաղթող է ճանաչվել լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանը

2019-04-04 19:23 , Мода, Стиль, 2298

Fashion Trust Arabia մրցույթին «Լավագույն երեկոյան զգեստ» անվանակարգում հաղթող է ճանաչվել լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանը

Նախորդ շաբաթ Քաթարի մայրաքաղաք Դոհայում կայացել է Fashion Trust Arabia ոչ կոմերցիոն մրցույթը, որի նպատակն է աջակցել Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի մոդելագործներին: Մրցույթը կայացել է 5 անվանակարգերով: «Լավագույն երեկոյան զգեստ» անվանակարգում հաղթող է ճանաչվել լիբանանահայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանը:

«Ես իմ երախտագիտությունն եմ հայտնում այս անհավանական նախաձեռնության համար, մենք շատ երախտապարտ ենք, որ ստացել ենք այս մրցանակը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Գրիգոր Ջաբոտյանը:

Նա շնորհակալություն է հայտնել բոլոր կազմակերպիչներին և երեկոյին մասնակից դիզայներներին:

Երեկոյին ներկա են եղել Նաոմի Քեմփբլը, Ալեքսանդրա Ամբրոսսիոն և Նատալիա Վոդյանովան, իսկ դիզայներներ Վիկտորիա Բեքհեմը և Պիերպաոլո Պիչչոլին ընդգրկված են եղել ժյուրիի կազմում:

Գրիգոր Ջաբոտյանը ծնվել է Բեյրութում: Նրա նախնիները Սիսից են և քաղաքում բարձրակարգ ոսկերիչների համբավ են ունեցել: Հայոց ցեղասպանությունից փրկվելով՝ նրանք հաստատվել են Լիբանանում և ընտանեկան ավանդույթները շարունակել արդեն Բեյրութում:

Գրիգոր Ջաբոտյանը, որը դեռ մանկուց սեր է ունեցել արվեստի նկատմամբ, իր քայլերը դեպի համաշխարհային նորաձևություն սկսել է Բեյրութի Արվեստի և նորաձևության հմտությունների ավագ դպրոցից (l’Ecole Superieure des Arts et techniques de la Mode in Beirut)՝ ուսումնասիրելով դիզայնի և արվեստի հիմունքներ: Այն ավարտելուց հետո երիտասարդ ու տաղանդավոր մասնագետին աշխատանքի առաջարկ է անում հայտնի մոդելավորող Էլի Սաաբը: Ձեռք բերելով հմտություններ՝ Գրիգորը ձեռնամուխ է լինում իր սեփական ապրանքանիշը ստեղծելուն: Նրա հավաքածուների մեջ տեղ են գրավում հատկապես նրբաճաշակ երեկոյան և հարսանեկան զգեստները:


Посмотреть эту публикацию в Instagram
Публикация от Krikor Jabotian (@krikorjabotian)

Посмотреть эту публикацию в Instagram
Публикация от Krikor Jabotian (@krikorjabotian)

Посмотреть эту публикацию в Instagram
Публикация от Krikor Jabotian (@krikorjabotian)

Посмотреть эту публикацию в Instagram
Публикация от Krikor Jabotian (@krikorjabotian)

Посмотреть эту публикацию в Instagram
Публикация от Krikor Jabotian (@krikorjabotian)

Лента

Рекомендуем посмотреть