ՄԱԿ-ը համաշխարհային հանրակցությանը կոչ Է արել հիվանդանոցներում և բուժկետերում բարելավել ջրամատակարարումը, սանիտարահիգիենիկ պայմանները:
Ինչպես նշված Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ ՄԱԿ-ի Մանկակական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)՝ ապրիլի 3-ին Ժնևում հրապարակված համատեղ զեկույցում, աշխարհում յուրաքանչյուր չորրորդ բժշկական հիմնարկությունը մաքուր ջրի մատակարարման համակարգ, իսկ յուրաքանչյուր հինգերորդը՝ պատշաճ սանիտարական ծառայություն չունի:
Բացի դրանից, զեկույցի համաձայն՝ «առողջության պահպանման շատ կենտրոններում չկա հիմնական սարքավորանքը ձեռքերի հիգիենայի և բուժական գործունեության թափոնների անվտանգ զատման եւ հեռացման համար»:
Աշխարհում տարեկան մեկ միլիոնից ավելի մահերի պատճառը ծննդաբերության ժամանակ պատշաճ մաքրության բացակայությունն Է: Վարակներից մահանում Է նորածինների 26 և ծննդկանների 11 տոկոսը: ՅՈՒՆԻՍԵՖ-ի վիճակագրության համաձայն՝ 2017 թվականին աշխարհում օրական շուրջ 7 հազար նորածին Է մահացել՝ հիմնականում հակասանիտարական պայմանների հետևանքով, որոնցում անցկացվել են ծննդաբերությունները, այդ թվում սեպսիսի պատճառով: