«QS World University Rankings»-ը հրապարակել է աշխարհում լավագույն համալսարաների ցանկը։ Վարկանիշային աղյուսակի կազմման համար ուսումնասիրվել է 1222 համալսարաններ՝ տարբեր մասնագիտացումներով, աշխարհի 78 երկրներում։
Այն հիմնված է 83 հազար ակադեմիկների ու 42 հազար շրջանավարտների կարծիքի վրա։
Այսպես, առաջատարն արդեն 7-րդ տարին անընդմեջ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանն է։ Իրենց դիրքերը պահպանել են նաև Ստենֆորդի ու Հարվարդի համալսարաները՝ համապատասխանաբար 2-րդ ու 3-րդ տեղերում։ 4-րդ տեղում է Կալիֆորնիայի տեխնոլոգիական համալսարանը։ Հնգյակում ներառվել է նաև Օքսֆորդի համալսարանը, որը լավագույնն է բրիտանական համալսարաններից։
6-րդ տեղում է Քեմբրիջի համալսարանը, 7-րդ՝ Շվեյցարական տեխնոլոգիական ինստիտուտը Ցյուրիխում, Լոնդոնի Իմպերիալ Քոլեջը՝ 8, Չիկագոյի համալսարանը՝ 9։ Տասնյակը փակում է Լոնդոնի համալսարանական քոլեջը:
Նշենք, որ Հայաստանը և նրա բուհերը չեն ներառվել վարկանիշային աղյուսակում։