Համաներմամբ ազատ արձակած Արարատի մարզի Ներքին Դվին բնակիչը Կամո Մինասյանը Մրգանուշ գյուղից ձիեր է գողացել, որոնցից մեկն էլ հղի է եղել։
Հանցագործությանը միացել են նրա մտերիմները, կենդանիներին մորթել են, սակայն իրացնել չեն հասցրել․ոստիկանությունը գնացել է հետքերով։
Ոստիկանությունից հայտնում են, որ հանցագործություն կատարած անձինք ստորագրությամբ բաց են թողնվել, պարզվում են դեպքի հանգամանքներն ու նրանցից յուրաքաչյուրի մասնակցությունը։