2800 եղևնի նվեր Երևանին՝ Գերմանիայից - RadioVan.fm

Онлайн

2800 եղևնի նվեր Երևանին՝ Գերմանիայից

2019-03-29 15:30 , Общество, 1437

2800 եղևնի նվեր Երևանին՝ Գերմանիայից

Մայրաքաղաք Երևանի 2800-ամյա հոբելյանի առթիվ Գերմանիայի Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի, Շվեբիշ-Գմյունդ քաղաքի և Օստալբ շրջանի պատվիրակությունը Երևանին նվիրել է 2800 եղևնի։ Բնապահպանական նշանակությամբ նախաձեռնության նպատակը քաղաքին մնայուն հիշողություն թողնելն է եղել:

«Գալիս էին մի քաղաք, որը 2800-ամյա պատմություն ունի, մի մայրաքաղաք, որը համարվում է քրիստոնեության առաջին կրող պետության մայրաքաղաքը: Ինչ անեն, որ մնայուն լինի: Քահանա Կառլ-Հայնց Շայդեն առաջարկեց 2800 հատ ծառ նվիրել Երևանին»,- ասում է «Հուսո տուն բարեգործական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանը:

Քաղաքապետարանից տեղեկացնում են, որ եղևնիներն այժմ քաղաքային տնկարանում մշտական խնամքի ներքո են: Դրանք որոշ ժամանակ անց կտեղափոխվեն ընդհանուր օգտագործման տարածքներ:

Лента

Рекомендуем посмотреть