Հայաստանը կօգնի Իրանին - RadioVan.fm

Онлайн

Հայաստանը կօգնի Իրանին

2019-03-29 15:25 , Политика, 1187

Հայաստանը կօգնի Իրանին

Հայաստանն օգնություն կտրամադրի Իրանի ջրհեղեղից տուժած քաղաքացիներին: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարել է արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

«Մենք դա կազմակերպում ենք հայ-ռուսական հումանիտար աջակցության կենտրոնի միջոցով: Ուղարկելու ենք նաև տեխնիկական միջոցներ, մեքենաներ, փրկարարական խմբեր»,-ասել է Ցոլակյանը:

Հիշեցնենք, նախորդ շաբաթ Իրանի հարավային շրջաններում տեղատարափ անձրևների հետևանքով առնվազն 19 մարդ է զոհվել, 100 հոգի տարբեր վնասվածքներ ստացել։

Տեղի իշխանությունների փոխանցմամբ՝ ջրհեղեղը վնաս է հասցրել 31 նահանգներից 25-ին, տասնյակ գյուղերում էլ ավելի քան 56 հազար մարդ է տուժել։

Лента

Рекомендуем посмотреть