Ճապոնական ընկերությունը թռչող մոտոցիկլետներ Է մշակում. նախնական հայտերն ընդունվելու են արդեն մայիսին - RadioVan.fm

Онлайн

Ճապոնական ընկերությունը թռչող մոտոցիկլետներ Է մշակում. նախնական հայտերն ընդունվելու են արդեն մայիսին

2019-03-29 11:20 , Наука, HiTech, 1225

Ճապոնական ընկերությունը թռչող մոտոցիկլետներ Է մշակում. նախնական հայտերն ընդունվելու են արդեն մայիսին

A.L.I. Technologies ճապոնական վենչուրային ընկերությունը մտադիր Է մինչև 2022 թվականն սկսել թռչող մոտոցիկլետների զանգվածային վաճառքը, որոնք կկարողանան սավառնել երկրից մի քանի տասնյակ սանտիմետր բարձրության վրա: Այդ մասին, ինչպես հայտնել Է The Japan Times թերթը, Տոկիոյում լրագրողներին ասել Է ֆիրմայի ղեկավար Սյուհեյ Կոմացուն:

Ներկայում ընկերությունն զբաղվում Է ոչ մեծ չափերի տարատեսակ դրոնների թողարկմամբ: Սակայն նա կարծում Է, որ իրեն մեծ շահույթ Է խոստանում թռչող մոտոցիկլետների մշակումն ու վաճառքը:

Ֆիրմայի փորձագետների տվյալների համաձայն՝ աշխարհում այժմ դրանով ոչ ոք լրջորեն չի զբաղվում, քանի որ հիմնական մրցակցային ճակատամարտերն ընթանում են թռչող ավտոմեքենաների ոլորտում: Ընկերությունը մշակումներում մտադիր Է կիրառել անօդաչուների տեխնոլոգիաներում իր ունեցած ձեռքբերումները:

Նախատեսվում Է թռչող մոտոցիկլետը հանդերձել նաև սենսորների համակարգով, ինչը թույլ կտա խուսափել բախումներից եւ շրջանցել խոչընդոտները: Ընկերությունը հույս ունի, որ իրացման հիմնական շուկան ինքը կգտնի Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում և Ասիայի առանձին շրջաններում, որտեղ այնքան Էլ զարգացած չԷ ճանապարհային ենթակառուցվածքը:

Այդուհանդերձ, նա հույս ունի նաև, որ թռչող մոտոցիկլետները կգնեն նաև զարգացած երկրներում՝ ուրախ ժամանցի և, հնարավոր Է, նոր մարզաձևերում օգտագործելու համար: Մոտավորապես 2020 թվականին ընկերությունը խոստանում Է ներկայացնել մոտոցիկլետի նախատիպը, որը մասնակիորեն վաճառքի կհանվի պատվերներով: Թռչող մոտոցիկլետի նախնական հայտերն ընդունվելու են արդեն մայիսին: Գինն առայժմ որոշված չԷ:

Ընկերության փորձագետների գնահատումներով՝ թռչող մոտոցիկլետը զանգվածային արտադրության դեպքում կարժենա մոտավորապես այնքան, որքան միկրոավտոբուսը: Մինչդեռ Ճապոնիայում նման սարքերի օգտագործման համար կպահանջվի դժվարին բանակցություններ վարել ոստիկանության և իշխանությունների հետ, քանի որ երկրում դեռևս չեն մշակվել մոտոցիկլետների թռիչքները կարգավորող կանոններ:

Лента

Рекомендуем посмотреть