«Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա հայտնի Authentic Light Orchestra խումբը` «Հայկական Էսքիզներ» ծրագրով - RadioVan.fm

Онлайн

«Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա հայտնի Authentic Light Orchestra խումբը` «Հայկական Էսքիզներ» ծրագրով

2019-03-29 10:12 , Культура, Шоу бизнес, 1104

«Արամ Խաչատրյան» համերգասրահում  հանդես կգա հայտնի Authentic Light Orchestra խումբը` «Հայկական Էսքիզներ»  ծրագրով

Ապրիլի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում հանդես կգա հայտնի Authentic Light Orchestra խումբը` «Հայկական Էսքիզներ» (Armenian Sketches) ծրագրով։

Խումբը հիմնադրվել է 2009 թվականին, մուլտիինստրումենտալիստ և կոմպոզիտոր Վալերի Տոլստովի կողմից։ Այն միջազգային նախագիծ է, որին մասնակցում են երաժիշտներ Շվեյցարիայից, Հայաստանից և Ռուսաստանից։

Համերգի կազմակերպիչների տեղեկացմամբ, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք երեկոյին կմասնակցեն Եվգենի Լեբեդևը (դաշնամուր), Անտոն Ռևնյուկը (բաս) և Իգնատ Կրավցովը (հարվածային գործիքներ) Ռուսաստանից, ինչպես նաև՝ Միքայել Ոսկանյանը (թառ/վոկալ), Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն) և Open String quartet-ը։ Համերգի հատուկ հյուրն է Էմանուել Հովհաննիսյանը (դուդուկ)։

Authentic Light Orchestra-ի երաժշտական գաղափարախոսությունը տարբեր ժանրերի և էթնիկ նվագարանների օրգանական միաձուլումն է։ 2012 թվականից ի վեր խումբը հանդես է եկել 200 համերգով, աշխարհի 45 քաղաքներում։

2016-ին խումբը լավագույնն է ճանաչվել Russian World Music Awards մրցանակաբաշխությանը՝ «Լավագույն էթնիկ նախագիծ» անվանակարգում։ Խումբը մանսակցել է Հայոց Եղեռնի թեմային նվիրված հոլիվուդյան «Խոստում» ֆիլմի սաունդթրեքի ստեղծմաը, որը նաև ներկայացրել է համերգային կատարմամբ Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնթույան հրավերով։

2019-ի վերջին գերմանական հեղինակավոր Naxos լեյբլի ներքո լույս կտեսնի Аuthentic Light Оrchestra-ի նոր ալբոմը։

Лента

Рекомендуем посмотреть