Գազավորված ըմպելիքները չեն թանկանա․ ևս մեկ վիճահարույց դրույթ հանվել է հարկային օրենսգրքի նախագծից - RadioVan.fm

Онлайн

Գազավորված ըմպելիքները չեն թանկանա․ ևս մեկ վիճահարույց դրույթ հանվել է հարկային օրենսգրքի նախագծից

2019-03-28 16:47 , Политика, 1859

Գազավորված ըմպելիքները չեն թանկանա․ ևս մեկ վիճահարույց դրույթ հանվել է հարկային օրենսգրքի նախագծից

Գազավորված ըմպելիքները ակցիզային հարկման դաշտ բերելու դրույթը հանվել է Հարկային օրենսգրքի նախագծից։

«Այս պահի դրությամբ Հարկային օրենսգրքի բարեփոխումների ցանկից գազավորված ըմպելիքների վերաբերյալ դրույթները հանվել են: Հետագա քննարկումների պարագայում կճշգրտենք: Կար նաև սկզբունքի խնդիրը: Եթե մենք դա դիտում ենք որպես առողջապահական խնդիր և փորձում ենք հարկել բարձր շաքարավազ պարունակող ըմպելիքները, հարց է առաջանում նաև այլ ապրանքների մասով, որոնք ևս բարձր շաքարավազ են պարունակում: Այս պահի դրությամբ դա հանված է օրինագծից»,-հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Հիշեցնենք՝ համաձայն շրջանառության մեջ դրված «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ նախատեսվում էր 2019 թվականի հուլիսի 1-ից ընդլայնել ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների շրջանակը՝ որպես ենթաակցիզային նոր ապրանք սահմանելով 100 գրամ ըմպելիքի մեջ հինգ և ավելի գրամ շաքար պարունակող ըմպելիքները։ Այսպիսով, առաջարկվում էր կիրառել ակցիզային հարկ ԱՏԳ ԱԱ 2202 ապրանքային դասակարգման ըմպելիքների նկատմամբ, որոնք են շաքարի, համային ու հոտային հավելումներով գազավորված ըմպելիքները։

Վերջին օրերին գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչները բողոքի ակցիաների միջոցով՝ պահանջում էին վերանայել նախագիծը։ Ոլորտի ներկայացուցիչները նշում էին, որ ակցիզային հարկման դեպքում գազավորված ընպելիքները կթանկանան 30 տոկոսով, որն էլ իր հերթին կհանգեցնիսպառման ծավալների նվազեցման, ոլորտի 10-յակ մասնագետների գործազրկության։

Արտադրողների՝ մարտի 18-ի բողոքի ակցիան

Նկատենք՝գազավորված ըմպելիքների հարկմանը վերաբերող դրույթը միակը չէ, որ հանվել է ֆինանսների նախարարության հեղինակած Հարկային օրենսգրքի նախագծից։ Նախորդ ամիս էլ փաստաբանների, հաշվապահների և իրավաբաններին բողոքի արդյունքում օրենսգրքից հանվեց ոլորտը շահութահարկի փոխարեն ավելացված արժեքի հարկով հարկելու դրույթը, որի հետևանքով, նշենք, այդ ծառայությունների համար հարկատեսակը ավելանալու էր 15 տոկոսով։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դա համարում է հասարակության հետ երկխոսելու վկայություն։ «Մենք մի բան չենք անում ու ականջներս փակում, ասում` ասել ենք, ուրեմն պիտի անենք: Շատ կարևոր եմ համարում, որ ցանկացած գաղափարի քննարկման համար բաց լինենք: Պետք է լսել և լինել լսելի»,-նախօրեին Ազգային ժողովում հայտարարել էր նա։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть