Պլաստիկ, թուղթ, մետաղ, ապակի․ Երևանի հանրային վայրերում տեսակավորման աղբամաններ կտեղադրվեն - RadioVan.fm

Онлайн

Պլաստիկ, թուղթ, մետաղ, ապակի․ Երևանի հանրային վայրերում տեսակավորման աղբամաններ կտեղադրվեն

2019-03-28 14:59 , Общество, 1645

Պլաստիկ, թուղթ, մետաղ, ապակի․ Երևանի հանրային վայրերում տեսակավորման աղբամաններ կտեղադրվեն

Աղբի տեսակավորման ու վերամշակման «Recycle it» ծրագրի շրջանակում առաջիկայում համայնքային ենթակայության մի շարք կառույցներում, ինչպես նաև մայրաքաղաքի հանրային վայրերում աղբի տեսակավորման աղբամաններ կտեղադրվեն։ Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքում ավելացվել է տեսակավորման աղբարկղերի թիվը, որոնք այս պահին միայն պլաստիկի և թղթի համար են:

Ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանում աղբի, թափոնների տեսակավորման ու վերամշակման մշակույթի ձևավորմանը՝ իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով: Երևանի քաղաքապետարանը թափոնների կառավարման, շրջակա միջավայրի պահպանության ու համայնքների կայուն զարգացման համար նորարարական լուծումներ առաջարկող «ԱյԷսԷսԴի» թիմի նախաձեռնությանը միացել է նախորդ տարեվերջին:

«Այս կարճ ժամանակահատվածում արդեն մեզ միացել են ավելի քան 130 կրթական, պետական ու մասնավոր կազմակերպություններ և ցանկը գնալով ավելանում է: Կա մեծ պահանջարկ, և մարդիկ ցանկանում են այդ մշակույթը տեսնել իրենց կազմակերպություններում»,-նշում է «Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ»(«ԱյԷսԷսԴի») ՀԿ-ի նախագահ Մխիթար Ավետիսյանը:

«Recycle it» ծրագրի մասնակիցները հնարավորություն ունեն տեսակավորելու հետևյալ թափոնները՝ պլաստիկ շիշ, թուղթ, մետաղ և ապակի:

Лента

Рекомендуем посмотреть