ԱԺ դարպասների դիմաց հեռուստացույց՝ բանկից մերժված Արարատ Միրզոյանի համար - RadioVan.fm

Онлайн

ԱԺ դարպասների դիմաց հեռուստացույց՝ բանկից մերժված Արարատ Միրզոյանի համար

2019-03-28 14:57 , Общество, 1299

ԱԺ դարպասների դիմաց հեռուստացույց՝ բանկից մերժված Արարատ Միրզոյանի համար

«Այլընտրանք» ՀԿ անդամներ Նարեկ Մանթաշյանը և Գարեգին Պետրոսյանը անտարբեր չմնալով երեկ ԱԺ-ում Արարատ Միրզոյանի հնչեցրած հայտարարությանը, թե չի կարողացել ապառիկով հեռուստացույց գնել, այսօր նրան փաթեթավորված հեռուստացույց են նվեր տարել։

«Նմանատիպ փոքր հոգսերը մենք միշտ կվերցնենք մեզ վրա, որպեսզի նրանք ժամանակ ունենան զբաղվելու պետության ծանր հոգսերով»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Նարեկ Մանթաշյանը՝ տեղադրելով ԱԺ դարպասների դիմաց դրված Արարատ Միրզոյանին հասցեագրված հեռուստացույցի լուսանկարը:

Հիշեցնենք՝ երեկ խորհրդարանում սպառողական վարկերի նպատակահարմարության մասին խոսելով վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ բանկերը հարմար տարբերակով են դրանք տրամադրում ու, որ իրենք կենցաղային իրերը այդպես էլ գնել են։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էլ բարձրաձայնել էլ, որ օրերս գնացել է վարկով հեռուստացույց վերցնելու, այն էլ իրեն ապառիկ չեն տվել՝ չվճարած տուգանքների պատճառով։

Лента

Рекомендуем посмотреть