TripAdvisor առցանց-ծառայությունը ճանապարհորդների տպավորությունների հիման վրա կազմել Է աշխարհի լավագույն տուրիստական ուղղությունների վարկանիշը: Travellers՚ Choice-ի ամբողջական ցուցակը հրապարակված Է ծառայության պաշտոնական կայքում:
Ուղղություններն ընտրվել են ալգորիթմի օգնությամբ, որը վերլուծում Է օգտատերերի միլիոնավոր արձագանքները, հյուրանոցների, ռեստորանների և տեսարժան վայրերի վարկանիշները:
Այսպիսով, 25 լավագույն ուղղությունների թվում առաջին տեղն զբաղեցրել Է Լոնդոնը,

երկրորդը՝ Փարիզը,

իսկ երրորդը՝ Հռոմը:

Տասնյակում նաև տեղ են գտել Հունաստանի Կրետե կղզին,

Բալին,

Փհուքեթը,

Բարսելոնան,

Ստամբուլը,

Մարաքեշը

և Դուբայը:

Փետրվարին TripAdvisor-ը կազմել Էր աշխարհի լավագույն լողափերի վարկանիշը՝ ճանապարհորդների արձագանքների եւ տպավորությունների հիման վրա: Առաջին հորիզոնականում հայտնվել Էր Բայա-դու-Սանչո լողափը, որը գտնվում Է Ֆեռնանդու-դի-Նորոնյա արշիպելագում: