Արցախում զինվոր է մահացել․ ձերբակալվել է ծառայակիցը - RadioVan.fm

Онлайн

Արցախում զինվոր է մահացել․ ձերբակալվել է ծառայակիցը

2019-03-27 13:00 , Право, 2211

Արցախում զինվոր է մահացել․ ձերբակալվել է ծառայակիցը

Արցախի ռազմական գերատեսչությունից հայտնում են, որ նախօրեին, 18։40-ի սահմաններում ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մահացու հրազենային վիրավորում է ստացել 1998թ. ծնված ժամկետային զինծառայող Արա Գեորգիի Առաքելյանը:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարտադիր ժամկետային զինծառայողներ, կրտսեր սերժանտ Արա Գեորգիի Առաքելյանի՝ մահացու և կրտսեր սերժանտ Անդրանիկ Կոմիտասի Կոշկանյանի՝ ձախ դաստակի շրջանի հրազենային վնասվածքներ պատճառելու կասկածանքով ձերբակալվել է նրանց ծառայակիցը:

Այդ մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Նշվում է, որ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Лента

Рекомендуем посмотреть