Онлайн

Թուրքիայի Էդիրնե քաղաքի հրեական սինագոգում բացվել է հայկական թեմայով ցուցահանդես

2019-03-26 20:12 , Культура, Шоу бизнес, 151

Թուրքիայի Էդիրնե քաղաքի հրեական սինագոգում բացվել է հայկական թեմայով ցուցահանդես

Թուրքիայի եվրոպական հատվածում՝ Թրակիայի տարածքում, Բուլղարիային և Հունաստանին սահմանակից Էդիրնե (պատմ.՝ Ադրիանապոլիս) քաղաքում տեղի է ունեցել ցուցահանդես՝ նվիրված Էդիրնեի երբեմնի հայ համայնքին, հայտնում է ermenihaber-ը:

«Էդիրնեն և հայ համայնքը» խորագրով ցուցահանդեսը բացվել է Էդիրնեում գործող հրեական Մեծ սինագոգում։

Ցուցահանդեսի համար, որում ներկայացված էին լուսանկարներ և բացիկներ, հիմք է ծառայել ծագումով Էդիրնեից հայ Առաքելյան ընտանիքի ժառանգներից ֆրանսաբնակ Ռոյ Առաքելյանի՝ Էդիրնեի հայերին վերաբերող աշխատությունը։

Ռաքել Մեշուլամի կուրատորությամբ իրականացվող ցուցահանդեսի բացմանը ներկա են գտնվել Էդիրնեի ոստիկանապետ Ալի Քեմալ Քուրթը, Էդիրնեի Հիմնադրամների շրջանային կառույցի ղեկավար Օսման Գյուներենը և Թուրքիայում հրեա համայնքի նախկին ղեկավարներից Սիլվիո Օվադիան։

Կազմակերպիչներն ընդգծել են, որ սինագոգում փորձում են ներկայացնել ոչ միայն հրեական այլ նաև Էդիրնեի բազմամշակույթ անցյալում իրենց ուրույն տեղն ունեցած այլ մշակույթների վերաբերյալ տեղեկություններ։ Հատկանշական է, որ ցուցահանդեսը գործելու է մինչև ապրիլի 28-ը և Հայոց Ցեղասպանության հիշատակման օրն էլ՝ ապրիլի 24-ին, բաց է լինելու այցելուների համար։

Лента

Рекомендуем посмотреть