Աշխատավարձի բարձրացում պահանջող ԱԺ մաքրուհիները նոր պայմանները չընդունելու դեպքում՝ կփոխարինենվեն նորերով - RadioVan.fm

Онлайн

Աշխատավարձի բարձրացում պահանջող ԱԺ մաքրուհիները նոր պայմանները չընդունելու դեպքում՝ կփոխարինենվեն նորերով

2019-03-26 17:51 , Общество, 1820

Աշխատավարձի բարձրացում պահանջող ԱԺ մաքրուհիները նոր պայմանները չընդունելու դեպքում՝  կփոխարինենվեն նորերով

Ազգային ժողովի մաքրուհիները շարունակում են բողոքել նոր պայմանագրով նախատեսված աշխատավարձից, որը, ըստ նրանց, նախկինի համեմատ պակաս է 27 հազար դրամով, իսկ խորհրդարանի վարչական շենքի սանմաքրման մրցույթում հաղթող ճանաչված ընկերությունն էլ պնդում է՝ պայմանագրային պարտավորությունները խախտել չի պատրաստվում։

«Քլիներս» ընկերության տնօրեն Գարուշ Պապիկյան

Նշենք, նախորդ տարվա սեպտեմբերին ՀՀ ԱԺ աշխատակազմի կողմից հայտարարված վարչական շենքի սանմաքրման մրցույթում 7 մասնակիցներից ամենացածր գինն առաջարկած ու հաղթած «Քլիներս» ընկերությունը ԱԺ աշխատակազմի հետ կնքված պայմանագրով պարտավորվել է ապրիլի 1-իցապահովել ԱԺ շենքի սանմաքրման աշխատանքները առնվազն 60 աշխատակցով 105 հազար դրամ դրույքաչափով:

Մինչդեռ, ազգային ժողովում աշխատող 63 մաքրուհիներից 40-ը օրական 2 ժամ՝ այն է առավոտյան 7-9-ը աշխատելով մինչ օրս ստացել է89 950 դրամ աշխատավարձ, 23-ն էլ աշխատել են 09:00-ից 18:00-ն՝ նույնաչափ աշխատավարձով: Ապրիլի 1-ից, սակայն, մասնավորի հետ կնքած պայմանագրի համաձայն՝ մաքրուհիների աշխատավարձերը կհաշվարկվեն ըստ դրույքաչափի, որի հետևաքով երկժամյա աշխատողների աշխատավարձը նախկինի համեմատ կնվազի։

Մանրամասները՝ Լիաննա Մարգարյանի աուդիոռեպորտաժում

Лента

Рекомендуем посмотреть