«Մանսուրյանն Իսահակյանի հետ». Հայաստանի պետական կամերային երգչախմբի հերթական համերգը, նվիրված կոմպոզիտորի հոբելյանին - RadioVan.fm

Онлайн

«Մանսուրյանն Իսահակյանի հետ». Հայաստանի պետական կամերային երգչախմբի հերթական համերգը, նվիրված կոմպոզիտորի հոբելյանին

2019-03-25 21:00 , Культура, Шоу бизнес, 1372

«Մանսուրյանն Իսահակյանի հետ». Հայաստանի պետական կամերային երգչախմբի հերթական համերգը, նվիրված կոմպոզիտորի հոբելյանին

Մարտի 26-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Հայաստանի պետական կամերային երգչախմբի՝ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի հոբելյանին նվիրված համերգը:

Ինչպես հայտնում են Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հասարակայնության հետ կապերի բաժնից, դիրիժորըՀայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանն է:

Ծրագրում՝

Յոթ խմբերգ

խոսք՝Ավետիք Իսահակյանի

1.Ծով

2.Ռավեննայում

3.Արևելքի հավքը

4.Ալագյազը աստղերի մեջ

5.Լուսինն ինչպես կարապ

6.Սև մութ ամպեր

7.Ալագյազի լանջերում։

Лента

Рекомендуем посмотреть