Онлайн

Telegram-ի օգտատերերը այսուհետ կկարողանան հեռացնել անձնական նամակագրությունն իրենց ու զրուցակիցների մոտ

2019-03-25 20:04 , Наука, HiTech, 165

Telegram-ի օգտատերերը այսուհետ կկարողանան հեռացնել անձնական նամակագրությունն իրենց ու զրուցակիցների մոտ

Telegram մեսենջերը օգտատերերին թույլատրել Է հեռացնել անձնական ամբողջ նամակագրությունն ինչպես իրենց, այնպես Էլ զրուցակիցների մոտ՝ առանց վաղեմության ժամկետի: Այդ մասին մարտի 24-ին իր ալիքում հայտնել Է մեսենջերի հիմնադիր Պավել Դուրովը: «Այսօրվանից մենք բոլոր օգտատերերին թույլ կտանք ցանկացած հաղորդագրություն երկուստեք հեռացնել մասնավոր նամակագրության մեջ: Նշանակություն չունի, թե ով եւ երբ Է ուղարկել հաղորդագրությունը, դուք կարող եք ամբողջությամբ դա վերահսկել: Դուք նույնիսկ կարող եք ջնջել երկու կողմի ամբողջ խոսակցությունը, եթե ցանկանաք», - գրել Է Պավել Դուրովը:

Ավելի վաղ կարելի Էր հեռացնել միայն սեփական հաղորդագրությունները, որոնք ուղարկվել Էին վերջին 48 ժամվա ընթացքում:

Դուրովը նաեւ նշել Է, որ մշակողները նկատի են առել նոր գործառույթի հնարավոր չարաշահումների եւ իրենց գրագրության անխաթարության հետ կապված օգտատերերի անհանգստությունը: «Մենք մանրակրկիտ քննարկել ենք այդ խնդիրը, բայց կարծում ենք, որ թվային տարածքում իրենց հետքերի նկատմամբ հսկողության առավելությունն ավելի կարեւոր Է», - գրել Է Դուրովը:

Лента

Рекомендуем посмотреть