Նեյրովիրաբույժը «Գարդասիլ» պատվաստանյութի կիրառման խնդրով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱԱԾ - RadioVan.fm

Онлайн

Նեյրովիրաբույժը «Գարդասիլ» պատվաստանյութի կիրառման խնդրով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱԱԾ

2019-03-25 17:49 , Право, 1760

Նեյրովիրաբույժը «Գարդասիլ» պատվաստանյութի կիրառման խնդրով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ԱԱԾ

ՀՀ-ում «Գարդասիլ-4» պատվաստանյութի կիրառման առնչությամբ ունեցած մտահոգությունների հիմքով նեյրովիրաբույժ Մարինա Խաչատրյանը հանցագործության մասին հողորդում է ներկայացրել Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ)։ Այդ մասին հայտարարվել է այսօր հրավիրված մամլո ասուլիսում։

«Պատվաստանյութի կիրառումը, իր չուսումնասիրված բոլոր կողմերով հանդերձ, ուղղակիորեն առնչվում է ազգային անվտանգության խնդրին»,- ընդգծել է նեյրովիրաբույժը՝ մանրամասնելով խնդրի էությունը.

Հիշեցնենք՝ «Գարդասիլ-4» պատվաստանյութի կիրառման առնչությամբ մտահոգ առողջապահական մի շարք կազմակերպություններ խորհրդարանական լսումներ անցկացնելու առաջարկով օրեր առաջ դիմել են ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, Առողջապահության և սոցիալական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանին և խորհրդարանական խմբակցությունների ղեկավարներին։

Հայաստանում պապիլոմավիրուսի դեմ պատվաստումը ազգային օրացույցում ներդրվել է 2017 թվականի դեկտեմբերի 11-ից։ Պատվաստումը՝ «Գարդասիլ» քառավալենտ պատվաստանյութով, իրականացվում է 13 տարեկան աղջիկների շրջանում։

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть