Երևանի պետական բժշկական համալսարանից հայտնում են, որ բուհի պրոֆեսորների կողմից իրականացվում են անվճար բժշկական խորհրդատվություններ, որոնք կատարվում են ցանկացած բնակչի համար` անկախ տարիքից, սեռից և սպասարկման տարածքից, նախնական գրանցումով, յուրաքանչյուր շաբաթ օր, ժամը 10:00-12:00-ն:
Խորհրդատվություններն իրականացվում են «Հերացի» հիվանդանոցային համալիրի պոլիկլինիկայում հետևյալ մասնագիտություններով՝
- թոքաբանություն՝ Միքայել Զախարի Նարիմանյան, ընտանեկան բժշկության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.դ., պրոֆեսոր,
- ՔԿԱ հիվանդություններ՝ Արթուր Կիմի Շուքուրյան, ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր,
- վիրաբուժական հիվանդություններ՝ Մուշեղ Միսակի Միրիջանյան, վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վիրաբուժական կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր,
- կոլոպրոկտոլոգիա՝ Արմեն Միքայելի Մինասյան, կոլոպրոկտոլոգիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, բ.գ.դ., պրոֆեսոր,
- մանկաբուժություն՝ Նունե Գևորգի Բաղդասարյան, մանկաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, «Մուրացան» հիվանդանոցային համալիրի մանկաբուժության կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., դոցենտ,
- մաշկաբանություն և սեռավարակաբանություն՝ Կարեն Ռշտունի Բաբայան, մաշկաբանության և սեռավարակաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր,
- նյարդաբանություն՝ Հովհաննես Մորիսի Մանվելյան, նյարդաբանության ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր,
- նյարդավիրաբուժություն՝ Ռուբեն Վիկտորի Ֆանարջյան, նյարդավիրաբուժության ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի նյարդավիրաբուժության կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր,
- սրտաբանություն՝ Հմայակ Սոսի Սիսակյան, անհետաձգելի սրտաբանության ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոցի սրտաբանության կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր,
- էնդոկրինոլոգիա՝ Էդվարդ Նորայրի Թորոմանյան, էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ, բ.գ.թ., դոցենտ,
- ակնաբուժություն՝ Արմեն Աբրահամի Շաքարյան, մանկական ակնաբուժության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, «Հերացի» համալսարանական հիվանդանոցի ակնաբուժական կլինիկայի ղեկավար, ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետ, բ.գ.դ., պրոֆեսոր: