Արգենտինական ընկերությունը մշակել Է տեխնոլոգիա, որը թույլ Է տալիս փոխպատվաստման համար օրգանները պահել մարդու մարմնին համանման պայմաններում: Այդ մասին հայտնել Է երկրի կրթության, մշակույթի, գիտության եւ տեխնոլոգիաների նախարարությունը:
Նախագծի համար 292 հազար պեսո (մոտավորապես 73 հազար դոլար) Է հանգանակվել «Արգենտինայի նորաստեղծությունների շուկա» Էլեկտրոնային հարթակի միջոցով:
«Տեխնոլոգիան թույլ կտա նաև հսկել և գնահատել օրգանների գործառությունը մինչև վիրահատության պահը և կավելացնի դրանք պահելու ժամանակը և կբարելավի դրանց գործունակությունը»,- ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշված Է, որ գյուտի շնորհիվ փոխպատվաստումների թիվը կարող Է կրկնապատկվել, 20 տոկոսով կավելանա դոնորների թիվը: Ընթացիկ տարում Արգենտինայում ուժի մեջ Է մտել «Խուստինայի օրենքը», որի համաձայն բժիշկներն առանց հարազատների թույլտվության կարող են 18-ից բարձր տարիքի մահացածներից վերցնել փոխպատվաստման համար պիտանի հյուսվածքներ եւ օրգաններ: Բացառություն են կազմում սոսկ այն դեպքերը, երբ մարդը կյանքի օրոք իր օրգանների դոնորության արգելք Է ստորագրել: