Онлайн

Worldwide Cost of Living. Հրապարակվել է աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշը

2019-03-23 16:00 , Мир, 163

Worldwide Cost of Living. Հրապարակվել է աշխարհի ամենաթանկ քաղաքների վարկանիշը

Սինգապուրը, Փարիզը եւ Հոնկոնգն ըստ ապրուստի արժեքի առաջին տեղն են կիսում ամենաթանկ քաղաքների վարկանիշում, որը կազմել Է Economist Intelligence Unit հանդեսը: Այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը:

Ավելի վաղ հինգ անգամ անընդմեջ Worldwide Cost of Living անվանումը կրող վարկանիշում ամենաթանկ քաղաքը դարձել Է Սինգապուրը:

Ինչպես նշվում Է, այդ երեք քաղաքներում ապրուստի արժեքը 7 տոկոսով ավելի բարձր Է, քան Նյու Յորքում, որն զբաղեցրել Է յոթերորդ հորիզոնականը: Լոս Անջելեսն անցյալ տարվա համեմատությամբ բարձրացել Է մի քանի դիրքով եւ տասներորդ տեղը կիսել իսրայելական Թել-Ավիվի հետ: Թոփ-տասնյակում տեղ են գտել Ցյուրիխ, Ժնեւ եւ Կոպենհագեն եվրոպական քաղաքները: Տասնյակում նաեւ հայտնվել են ճապոնական Օսակա քաղաքը եւ Հարավային Կորեայի Սեուլ մայրաքաղաքը:

Ինչպես նշում Է հանդեսը, ասիական քաղաքները բարձր դիրքեր են զբաղեցրել մթերքների ընդհանուր թանկության պատճառով: 2019 թվականի ամենաԷժան քաղաքների թվում նշվել են Հնդկաստանի Բանգալոր, Չեննայ եւ Նյու Դելի քաղաքները, ինչպես նաեւ պակիստանյան Կարաչին:

Лента

Рекомендуем посмотреть