Չինաստանում առաջին անգամ ուղեղի վիրահատություն են կատարել, որի ժամանակ վիրաբույժը եղել է պացիենտից 3 հազար կմ հեռավորությամբ, հաղորդում է China Global Television Network-ը։
Մարտի 16-ին, Սանյա քաղաքում վիրաբույժ Լինգ Ժիպեյը միացել է վիրահատարանում տեղադրված էկրաններին և հատուկ սարքերի միջոցով կարողացել պացիենտի ուղեղի մեջ տեղադրել ուղեղի խորը խթանման իմպլանտ։ Դա չիպ է, որն օգտագործվում է Պարկինսոնի հիվանդությամբ պացիենտի վիճակը որոշելու համար:
Վիրահատությունը շուրջ 3 ժամ է տևել: Լինգ Ժիպեյը գործընթացը ղեկավարել է «ժամանակի իրական ռեժիմում»՝ բջջային հեռախոսով օգտվելով համացանցից:
«5G ցանցը թույլ է տվել խուսափել պատկերների քարանալուց կամ ուշ հայտնվելուց, որն ի հայտ է գալիս 4G-ով աշխատելու դեպքում»,- ասել է վիրաբույժը:
Վիրահատությունից հետո անանուն պացիենտն ասել է, որ իրեն լավ է զգում։