Մարտի 23-ին ԵՊՀ-ի արհեստական ժայռապատի վրա կանցկացվի ժայռամագլցման համահայկական 2-րդ բաց առաջնությունը՝ Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի և ԱՊԱՌԱԺ ակումբի աջակցությամբ։ Այս մասին տեղեկացնումէ ֆեդերացիայի պաշտոնական ֆեյսբուքյան էջը:
Այյս տարի առաջնությանը մասնակցելու համար գրանցվել է 50 հայ մարզիկ ոչ միայն Հայաստանից, այլև հարևան Իրանից։
«Ժայռամագլցումը մեծ հետաքրքրություն է առաջացնում Հայաստանում, այդ սպորտաձևը զգալի զարգացումներ է ապրում մեզ մոտ։ Տարեցտարի մրցաշարների և մասնակիցների քանակը գնալով ավելանում է», - նշել է Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը։
Հիշեցնենք, որ 2019 թվականից ժայռամագլցումն ընդգրկվել է Օլիմպիական մարզաձևերի ցանկում։