Սուգը՝ «օրենքից դուրս գործող» սրահներում․ հարուցվել են քրգործեր - RadioVan.fm

Онлайн

Սուգը՝ «օրենքից դուրս գործող» սրահներում․ հարուցվել են քրգործեր

2019-03-22 13:27 , Право, 1471

Սուգը՝ «օրենքից դուրս գործող»  սրահներում․ հարուցվել են քրգործեր

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները փետրվարին իրականացրած շրջայցերի ընթացքում հայտնաբերել են առանց համապատասխան թույլտվության, «Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի /հրաժեշտի/ ծիսակատարության ծառայությունների իրականացման և /կամ/ մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու 2015 թվականի ապրիլի 30-ի թիվ 319-Ն որոշման հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետի պահանջի խախտումներով գործող քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարությունների ծառայությունների մատուցմամբ զբաղվող սգո սրահներ։

Դրանցից մեկնառանց թույլտվության և տեղական տուրքերի վճարման՝ ավելի քան երեք տարի զբաղվել է սգո ծառայությունների մատուցմամբ՝ չվճարելով ավելի քան 4 ու կես միլիոն տեղական տուրք։ Մյուսն էլ՝ ավագանու որոշման խախտմամբ գործել է հանրային սննդի օբյեկտից՝ ռեստորանից, 100 մետրից պակաս՝ այն է9-13 մետ հեռավորության վրա։ Նշվել է, որ 2018թթ. ընթացքում թույլտվությունը տրամադրվել է բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն միջամտության և պաշտոնեական դիրքի չարաշահման արդյունքում:

Քաղաքապետարանից հայտնում են, որնշյալ փաստերով հարուցվել են քրեական գործեր։

Лента

Рекомендуем посмотреть