Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ այս գարնանը կսկսվի Սարալանջի համայնքապատկան հողերի՝ Մոնումենտի բարձունքից սկսած մինչև Մյասնիկյան պողոտայի հատվածի կանաչապատումը (Պլանի գլուխ)։
Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ նշելով, որ նորատունկ ծառերը ոռոգվելու են կաթիլային համակարգով: