Էմոցիաներով խնդիրների լուծմանը նպաստելու ձգտում, թե՞․․․ - RadioVan.fm

Онлайн

Էմոցիաներով խնդիրների լուծմանը նպաստելու ձգտում, թե՞․․․

2019-03-21 19:00 , Общество, 1195

Էմոցիաներով խնդիրների լուծմանը նպաստելու ձգտում, թե՞․․․

Վերջին շրջանում կառավարության շենքի առջև բողոքի ակցիաները աչքի են ընկնում մեկ միտումով՝ քաղաքացիները պատկան մարմինների ուշադրությունը իրենց խնդրին սևեռելու և իրենց բողոքի ձայնը բարձրացնելու համար ներկայանում են ողջ ընտանիքով՝ իրենց հետ բերելով երեխաներին՝ ընդհուպ անչափահաս։

«Նիկոլ Փաշինյան դուրս արի»․ այս վանկարկումով այսօր Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղից Սահակյանների ընտանիքն էր կառավարության շենքի առջև․ 7 երեխա՝ ավագը 16, ամենափոքրը՝ 4,5 տարեկան։ Նրանք պահանջում էին հետ վերադարձնել օրենքով իրենց պատկանող հողը, որը, նրանց ձևակերպմամբ, գյուղապետի որոշմամբ ապօրինաբար խլվել է ու տրվել հարևանին։

Փորձեցինք խնդրի մասին խոսել հենց երեխաների հետ։

Նշենք, որ կառավարության շենքի առջև բողոքից հետո Սահակյանների խնդրին տեղեկանալու համար նրանց վաղը հրավիրել են Արագածոտնի մարզպետարան։ Այդ մասին մեզ հայտնեց ընտանիքի հայրը՝ Հովհաննես Սահակյանը։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть