«Իսկ քաղաքացիները իրենց քաղաքացի զգու՞մ են»․ անցորդները՝ Քաղաքացու օրվա մասին - RadioVan.fm

Онлайн

«Իսկ քաղաքացիները իրենց քաղաքացի զգու՞մ են»․ անցորդները՝ Քաղաքացու օրվա մասին

2019-03-21 18:42 , Общество, 1462

«Իսկ քաղաքացիները իրենց քաղաքացի զգու՞մ են»․ անցորդները՝ Քաղաքացու օրվա մասին

«Ժամանակը ցույց կտա, թե ինչքանով հանգամանալից էին էդ իրադարձությունները», «Շատ լավ է, ևս մեկ օր կունենաք նշելու», «Պետք չի նշել հատուկ օրով, 365 օրն էլ քաղաքացու օրն է», «Ճիշտ է՝ հեղափոխությունը հաղթեց, նախորդները գնացին, բայց մենք փոփոխություն չենք զգում, ամեն ինչ թանկանում է»․ այսպես էին անցորդներն արձագանքում ապրիլի վերջին շաբաթ օրը Քաղաքացու օր հռչակելու՝ կառավարության որոշմանը։

«Ռադիո Վան»-ի հարցազրույցը՝ աուդիոնյութում

Հիշեցնենք՝ ի նշանավորումն 2018-ի գարնանը ծավալված համաժողովրդական շարժման հաղթանակի և նախորդ 20 տարիների իշխանությունների քաղաքականապես ավարտված ուղու՝ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանության է արժանացրել արդարադատության նախարարության հեղինակած «Տոների և հիշատակի օրերի մասին օրենքում» լրացում կատարելու մասին նախագիծը, ըստ որի հայաստանյան օրացույցում ապրիլի վերջին շաբաթ օրը կամրագրվի որպես «Հայաստանի Հանրապետության քաղաքացու օր», իսկ այն դեպքում, երբ մայիսի 1-ը կհամընկնի շաբաթ օրվա հետ, ապա Քաղաքացու օր կնշվի ապրիլի վերջին կիրակի օրը։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть