Ինկասացիայի պահոցից 1000-ավոր դոլարներ գողացողի ինքնությունը հայտնի է - RadioVan.fm

Онлайн

Ինկասացիայի պահոցից 1000-ավոր դոլարներ գողացողի ինքնությունը հայտնի է

2019-03-21 17:59 , Право, 1581

Ինկասացիայի պահոցից 1000-ավոր դոլարներ գողացողի ինքնությունը հայտնի է

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում՝ «Հայինկասացիա» ՓԲԸ–ից կատարված առանձնապես խոշոր չափերով գողության դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Վերջինս հանդիսանում է «Հայինկասացիա»ՓԲԸ-ի Գյումրու բաժնի աշխատակիցը՝ վարորդը, ով Գյումրի քաղաքի բնակիչ է: Տվյալներ են ձեռք բերվել, որ նա 2019թ. մարտի 20-ին՝ ժամը 06:00-ին, «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է ՀՀ-ից:

Այդ մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Հիշեցնենք՝ երեկ քննչական կոմիտեն տեղեկատվություն տարածեց «Հայինկասացիա» ՓԲԸ –ի Գյումրու բաժնի պահոցից 9.700.000 ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար գումարիհափշտակման մասին։

Лента

Рекомендуем посмотреть