Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) Google ընկերությանը, որը մտնում Է Alphabet հոլդինգի մեջ, 1,49 մլրդ եվրոյի չափով տուգանել Է գովազդային պարտավորագրերը կազմելիս մրցակցության կանոնները խախտելու համար:
Սա ընկերության նկատմամբ երրորդ տուգանքն Է վերջին երկու տարվա ընթացքում:
Անցյալ տարի Google-ին 4,3 մլրդ եվրո տուգանք Էին դուրս գրել Android շարժական սարքերի համար օպերացիոն համակարգերի շուկայում գերիշխող դիրքը չարաշահելու մեղադրանքներով: Դրանից մեկ տարի առաջ ԵՀ-ն ընկերությանը 2,4 մլրդ եվրոյով տուգանել Էր Google Shopping ծառայությունն առաջ մղելիս թույլ տված չարաշահումների համար: