Facebook-ը կդադարեցնի գովազդային հայտարարությունների տարբերակումը՝ կախված օգտատերերի սեռից, տարիքից եւ բնակության վայրից - RadioVan.fm

Онлайн

Facebook-ը կդադարեցնի գովազդային հայտարարությունների տարբերակումը՝ կախված օգտատերերի սեռից, տարիքից եւ բնակության վայրից

2019-03-20 20:06 , Наука, HiTech, 1213

Facebook-ը կդադարեցնի գովազդային հայտարարությունների տարբերակումը՝ կախված օգտատերերի սեռից, տարիքից եւ բնակության վայրից

Facebook-ն իրեն պատկանող համանուն սոցիալական ցանցում կդադարեցնի գովազդային հայտարարությունների տարբերակումը՝ կախված օգտատերերի սեռից, տարիքից եւ բնակության վայրից: Այս մասին ասված Է մարտի 19-ին ընկերության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ:

Դրանում նշված Է, որ դա վերաբերում Է, մասնավորապես, Facebook-ում զետեղված՝ բնակարանի, վարկերի գովազդին, ինչպես նաեւ աշխատանքի ընդունման վերաբերյալ հայտարարություններին: Ընկերությունը համաձայնել Է դիմել այդ միջոցներին այն պատճառով, որ ավելի վաղ նրա դեմ դատական հայցեր Էին հարուցել մի քանի հասարակական կազմակերպություններ: Դրանց թվում Է Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունը, որն այդ տիպի առավել ազդեցիկ միավորումներից մեկն Է ԱՄՆ-ում:

Հայցվորները հայտարարել են, որ Facebook-ը խտրականության Է ենթարկում մարդկանց, եթե, օրինակ, տների կամ բնակարանների վաճառքի կամ վարձակալության մասին հայտարարությունները ցույց չի տալիս այն օգտատերերին, որոնց գովազդատուներն ինչ-որ պատճառներով կարող են անցանկալի կենվորներ համարել:

Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միությունում այս առնչությամբ հայտարարել են, որ «գովազդատուներն այլեւս չեն կարող օգտատերերին սահմանափակել այն տեղեկատվության ստացման հարցում, որը վերաբերում Է բնակարանին, աշխատանքի տեղավորմանը կամ վարկի ստացմանը՝ սեռի, տարիքի կամ Էլ այլ բնութագրերի պատճառով:

Лента

Рекомендуем посмотреть