Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը անդրադարձել է հավաքական հրավիրվելուն:
«Միշտ էլ հաճելի է վերադառնալ ազգային թիմ», - իր ֆեյսբուքյան էջում գրել է Մովսիսյանը:
Ֆուտբոլի Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլում Հայաստանի ընտրանին ընդգրկված է J խմբում, որտեղ կմրցի Իտալիայի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Ֆինլանդիայի, Հունաստանի և Լիխտենշտեյնի թիմերի հետ:
Առաջին հանդիպումը Արմեն Գյուլբուդաղյանցի սաները կանցկացնեն մարտի 23-ին Սարաևոյում` հյուրընկալվելով Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականին: Այնուհետև` մարտի 26-ին, Երևանում ուժերը կչափեն Ֆինլանդիայի ընտրանու հետ: