World Happiness Report 2018. Հայաստանը 13 կետով բարելավել է դիրքերը աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկում - RadioVan.fm

Онлайн

World Happiness Report 2018. Հայաստանը 13 կետով բարելավել է դիրքերը աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկում

2019-03-20 19:58 , Общество, 1402

World Happiness Report 2018. Հայաստանը 13 կետով բարելավել է դիրքերը աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկում

ՄԱԿ-ը հրապարակել է «Երջանկության համաշխարհային զեկույցը» (World Happiness Report 2018), որում Հայաստանն անցած տարվա համեմատ 13 կետով բարելավել է դիրքերը՝ հայտնվելով 116-րդ հորիզոնականում: Հայաստանը ստացել է 4.559 միավոր: Նախորդ տարվա զեկույցում Հայաստանն ամենաերջանիկ երկրների ցանկում 129-րդն էր:

Աշխարհի ամենաերջանիկ երկրների ցանկի առաջին հորիզոնականում Ֆինլանդիան է՝ 7.769 միավորով: Ֆինլանդիային հաջորդում են Դանիան (7.600 միավոր), Նորվեգիան (7.554 միավոր ), Իսլանդիան ( 7.494 միավոր), Նիդերլանդները (7.448 միավոր):

Լավագույն տասնյակում են նաև Շվեյցարիան, Շվեդիան, Նոր Զելանդիան, Կանադան, Ավստրիան:

Ադրբեջանը 5.208 միավորով 90-րդ հորիզոնականում է, Վրաստանը 4.519 միավորով 119-րդն է, Թուրքիան 5.373 միավորով 79-րդ հորիզոնականում է, իսկ Իրանը՝ 4548 միավորով 117-րդն է:

Лента

Рекомендуем посмотреть