Հանցագործների կամ նրանց հետ փոխկապակցված անձանց կողմից մի շարք ֆինանսական հաստատությունների կապիտալում նշանակալից մասնակցություն կամ վերահսկիչ բաժնեմաս ունենալու, կամ ֆինանսական հաստատությունում կառավարման գործառույթ կատարելը կանխելուն ուղղված անհրաժեշտ իրավական կամ կարգավորման միջոցների բացակայությունից ելնելով ՀՀ կառավարությունը մի շարք օրենքնորում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծ է մշակել։ Այն ներառված է գործադիրի վաղվա նիստի օրակարգում։
«Խնդրի էությունն այն է, որ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվող որոշ սուբյեկտների համար նախատեսված չեն դրանց ղեկավարների և նշանակալից մասնակիցների նկատմամբ հանցագործության համար դատվածություն չունենալու վերաբերյալ պահանջներ»,-ասված է նախագծերի հիմնավորման մեջ:
Կարգավորումների նպատակն է կանխարգելել հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձանց մուտքը ֆինանսական կազմակերպություններ: