Հանրապետությունում ալկոհոլային թունավորումների դեպքերը շատացել են:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Արմենիա» բժշկական կենտրոնի թունաբան Միքայել Գաբրիելյանը նշեց, որ ընդհանուր թունավորումների թվի 1/3-ն ալկոհոլի չարաշահման հետ է կապված:
«Թունավորումներն ամենևին կապված չեն խմիչքի որակի հետ: Քաղաքացիները թունավորվում են ալկոհոլային խմիչքի չարաշահման հետևանքով», - ասաց թունաբանը:
Միքայել Գաբրիելյանը նշեց, որ ալկոհոլային խմիչքների չարաշահման ավելի շատ դեպքեր նկատվում են երիտասարդների մոտ, որոնց շրջանում քիչ չեն աղջիկները: