Փորձագետները ներկայացրել են «Եվրատեսիլ 2019»-ի հավանական հաղթողին - RadioVan.fm

Онлайн

Փորձագետները ներկայացրել են «Եվրատեսիլ 2019»-ի հավանական հաղթողին

2019-03-18 19:57 , Культура, Шоу бизнес, 1692

Փորձագետները ներկայացրել են «Եվրատեսիլ 2019»-ի հավանական հաղթողին

Իսպանական El Periodico պարբերականը կազմել է «Եվրատեսիլ-2019» մրցույթի մասնակիցների հավանական հաղթողների վարկանիշային աղյուսակը։

Դրա հեղինակների կարծիքով՝ երաժշտական մրցույթում կարող է հաղթել Նիդեռլանդների ներկայացուցիչ Դունկան Լոուրենսը՝ Arcade երգով։

«Եվրատեսիլ»-ում հաղթանակի հավակնորդ է նաև շվեդ երգիչ Ջոն Լյուդվիկը՝ Too late for love երգով։ Նշվում է, որ վերջին 5 տարում Շվեդիան մրցույթում միշտ եղել է առաջատարների տասնյակի շարքում։

Ռուս երգիչ Սերգեյ Լազարևը՝ Sceram ստեղծագործությամբ երրորդ հորիզոնականում է։

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» երգի 64-րդ մրցույթը տեղի կունենա 2019- մայիսի 14-18-ը, Թել Ավիվում։

Лента

Рекомендуем посмотреть