Սրընթաց աճ․ Սրբուհի Սարգսյանի եվրատեսիլյան երգը Youtube-ում մոտ երեք միլիոն դիտում է հավաքել - RadioVan.fm

Онлайн

Սրընթաց աճ․ Սրբուհի Սարգսյանի եվրատեսիլյան երգը Youtube-ում մոտ երեք միլիոն դիտում է հավաքել

2019-03-18 18:23 , Культура, Шоу бизнес, 1550

Սրընթաց աճ․ Սրբուհի Սարգսյանի եվրատեսիլյան երգը Youtube-ում մոտ երեք միլիոն դիտում է հավաքել

«Եվրատեսիլ 2019» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնող երիտասարդ երգչուհի Սրբուհի Սարգսյանի «Walking out» երգըբավականին կարճ ժամանակահատվածում Youtube-ում մոտ երեք միլիոն դիտում է հավաքել:

Այս մասին երգչուհին գրառում է կատարել «Ֆեյսբուքի» իր էջում:

«Ես ու իմ եվրատեսիլյան թիմը մեծ անհամբերությամբ սպասում էինք Youtube-ում 1.000.000 դիտելիության ցուցանիշին, և աննկարագրելի էր մեր ուրախությունը, երբ մեկ շաբաթից էլ քիչ ժամանակահատվածում տեսանք, թե ինչպես երգը սիրվեց, տարածվեց, կտրեց մայրցամաքներ։

Կրկնակի զարմանալի էր, երբ 1.000.000-ից հետո շուրջ մեկ ժամվա ընթացքում ցուցանիշը հասավ 2.500.000-ի և շարունակում է սրընթաց աճել։ Մենք արդեն դիմել ենք «Եվրատեսիլ»-ի յութուբյան պաշտոնական ալիքին, որպեսզի հասկանանք՝ արդյոք որևէ խնդիր կա՞ թաքնված արագ աճող ցուցանիշի հետևում, թե ոչ։ Նորությունների մասին անպայման կտեղեկացնեմ։

Շնորհակալ եմ, որ իմ կողքին եք», - նշել է Սրբուհի Սարգսյանը:

Սիրո և հիասթափության մասին պատմող ստեղծագործության խոսքերի հեղինակը Գարիկ Պապոյանն է: Հոլովակի ռեժիսորն է Արթուր Մանուկյանը:

Մրցույթն այս տարի տեղի կունենա մայիսի 14-ին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում:

Лента

Рекомендуем посмотреть