Միացյալ Նահանգների Microsoft կորպորացիան տարեկան ավելի քան 1 միլիարդ դոլար Է ծախսում տեղեկատվական անվտանգության ապահովման եւ ցանցահեններից պաշտպանության համար: Մարտի 12-ին այս մասին հայտարարել Է ընկերության գործադիր փոխնախագահ Ջեյսոն Զենդերը՝ Հյուսթոնի CERAWeek խորհրդաժողովում ելույթի ժամանակ։
Նա արձանագրել Է, որ աշխարհում հարյուր միլիոնավոր մարդիկ են օգտվում Microsoft-ի ծրագրերից, և ընկերությունը պատասխանատու Է այդ հավելվածների պահպանվածության համար: «Անվտանգությունն այն ուղղությունն Է, որով պետք Է աշխատել մշտապես», - նշել Է Զենդերը, որի ելույթը հեռարձակվել Է CERAWeek-ի կայքում: Նա ընդգծել Է, որ կիբեռհանցագործների կողմից սպառնալիքը մշտապես աճում Է:
«Ահա թե ինչու ենք մենք տարեկան ավելի քան 1 միլիարդ դոլար ծախսում դրա վրա», - ընդգծել Է նա:
Զենդերը ճշտել Է, որ այդ միջոցներն այդ թվում ծախսվում են Windows օպերացիոն համակարգում և Microsoft-ի մյուս ծրագրերում տվյալների պահպանվածությունն ապահովելու համար։