Քվանտային համակարգչի ստեղծումը Microsoft ընկերության աշխատանքի առավել հեռանկարային ուղղություններից մեկն Է: Մարտի 12-ին այս մասին հայտարարել Է կորպորացիայի գործադիր փոխնախագահ Ջեյսոն Զենդերը՝ Հյուսթոնում ելույթ ունենալով CERAWeek խորհրդաժողովում:
«Եթե խոսենք ամենաառաջավոր բաների մասին, ապա մենք քվանտային համակարգիչների մշակում ենք իրականացնում»,- ասել Է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ապագայի որ տեխնոլոգիաներն Է համարում բազմախոստում: Ինչպես ընդգծել Է նա, այդ ոլորտում տեխնոլոգիաներն անհավանական ներուժ ունեն:
Զենդերի խոսքով, որի ելույթը հեռարձակվել Է CERAWeek-ի կայքում, քվանտային համակարգիչներն ապագայում թույլ կտան երկու րոպեում կատարել ալգորիթմներ, որոնց համար սովորական հաշվողական տեխնիկայով «կպահանջվեն հազարավոր տարիներ» և Էներգիայի վիթխարի ծախսեր:
1975 թվականին ձեռնարկիչներ Բիլ Գեյթսի և Փոլ Ալենի կողմից հիմնված Microsoft-ը տարբեր սարքերի համար՝ անհատական համակարգիչներից մինչև շարժական հեռախոսներ, ծրագրային ապահովման արտադրության խոշորագույն կորպորացիաներից մեկն Է: Microsoft-ի կենտրոնակայանը գտնվում Է Ռեդմոնդում (Վաշինգտոնի նահանգ)։