Facebook-ի խափանումից հետո ընկերության երկու թոփ մենեջեր հեռացել են աշխատանքից - RadioVan.fm

Онлайн

Facebook-ի խափանումից հետո ընկերության երկու թոփ մենեջեր հեռացել են աշխատանքից

2019-03-15 18:31 , Наука, HiTech, 1671

Facebook-ի խափանումից հետո ընկերության երկու թոփ մենեջեր հեռացել են աշխատանքից

Facebook ամերիկյան ընկերության՝ համանուն սոցիալական ցանցի սեփականատիրոջ հանգուցային թոփ-մենեջերներից մեկը՝ Քրիս Քոքսը, թողնում Է իր պաշտոնը:

«Մեծ մեծ տխրությամբ ձեզ հայտնում եմ, որ ընկերությունում 13 տարի աշխատելուց հետո որոշել եմ հեռանալ նրանից», - մարտի 14-ին գրել Է Քոքսն իր Facebook-ում: Նա չի պարզաբանել, թե հատկապես ինչու Է թողնում ընկերությունը, ինչպես նաեւ երախտագիտություն Է հայտնել Մարկ Ցուկերբերգին:

Ցուկերբերգը նաև մարտի 14-ին հայտարարել Է Քրիս Դենիելի պաշտոնաթողության մասին, որը պատասխանատու Է Facebook-ին պատկանող WhatsApp մեսենջերի համար:

Մարտի 13-ից 14-ը լուրջ խափանում Էր տեղի ունեցել Facebook-ի հավելվածների աշխատանքում: Առանձին օգտատերերի համար Facebook եւ Instagram սոցցանցերը, ինչպես նաև WhatsApp-ը անհասանելի են եղել մի քանի ժամ։

Лента

Рекомендуем посмотреть