Онлайн

Միջուկային ռումբի առաջին պայթյունը ցուցադրել են վերականգնված նկարահանմամբ

2019-03-15 12:26 , Наука, HiTech, 133

Միջուկային ռումբի առաջին պայթյունը ցուցադրել են վերականգնված նկարահանմամբ

Համացանցում հայտնվել Է «Թրինիթի» միջուկային զենքի՝ պատմության մեջ առաջին փորձարկման վերականգնված տեսագրությունը: Տեսահոլովակը հրապարակված Է YouTube-ի atomcentral ալիքում: Ժապավենի վրա պատկերված պայթյունը տեղի Է ունեցել 1945 թվականին ԱՄՆ-ի Նյու Մեքսիկոյի նահանգի Ալամոգորդոյի զինափորձարանում:

Պայթյունի հզորությունը համարժեք Է եղել մոտավորապես 21 կիլոտոննա տրոտիլի: Փորձարկումները կատարվել են Մանհեթենյան նախագծի շրջանակներում, որի ընթացքում ԱՄՆ-ը երեք ատոմային ռումբ Է ստեղծել:

«Թրինիթիի» փորձարկումների ժամանակ պայթեցրել են «Փուստիկ» կոչվող արկը, այդ տիպի մյուս երկու ռումբերը՝ «Փոքրիկը» եւ «Հաստլիկը», նետել են Հիրոսիմայի եւ Նագասակիի վրա:

Лента

Рекомендуем посмотреть