Онлайн

«Վիրտուալ աչք». Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում կցուցադրվեն նկարչուհի Սոնա Բանոյանի աշխատանքները

2019-03-14 19:54 , Культура, Шоу бизнес, 335

«Վիրտուալ աչք». Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում կցուցադրվեն նկարչուհի Սոնա Բանոյանի աշխատանքները

ՀՀ վաստակավոր նկարչուհի Սոնա Բանոյանը «Վիրտուալ աչք» խորագրով անհատական աշխատանքների ցուցահանդեսով անդրադառնում է մարդուն հուզող բազմաթիվ խնդիրների:

Ցուցահանդեսը բացվելու է մարտի 15-ին Ժամանակակից արվեստի թանգարանում:

ՀՀ վաստակավոր նկարչուհի Սոնա Բանոյանը անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Ռուսաստանի Դաշնությունում և Սիրայում: Նրա աշխատանքները ցուցադրվել են բազմաթիվ միջազգային և տեղական խմբային ցուցահանդեսներում և երկու անգամ արժանացել առաջին մրցանակի:

Սոնա Բանոյանը աշխատում է տարբեր ժանրերում, առավելապես՝ բատիկի և գոբելենի: Նրա աշխատանքները պահվում են ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդում, ՌԴ մշակույթի նախարարության ֆոնդում, Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Սարդարապատի ազգագրական թանգարանում, Երևանի քաղաքապետարանի թանգարանում և անձնական հավաքածուներում:

Лента

Рекомендуем посмотреть