Global Financial Centres Index․ Նյու Յորքը վերստին գլխավորեց գլոբալ ֆինանսական կենտրոնների վարկանիշը - RadioVan.fm

Онлайн

Global Financial Centres Index․ Նյու Յորքը վերստին գլխավորեց գլոբալ ֆինանսական կենտրոնների վարկանիշը

2019-03-13 11:32 , Экономика, финансы, 1743

Global Financial Centres Index․ Նյու Յորքը վերստին գլխավորեց գլոբալ ֆինանսական կենտրոնների վարկանիշը

Նյու Յորքը պահպանել Է առաջատարի դիրքը գլոբալ ֆինանսական կենտրոնների (Global Financial Centres Index) վարկանիշում: Վարկանիշը մարտի 11-ին հրապարակվել Է Z/Yen Group ֆինանսական կոնսալտինգային ընկերության կայքում, որը կես տարին մեկ թարմացնում Է ցուցիչը։

Լոնդոնը դարձյալ հայտնվել Է երկրորդ հորիզոնականում, սակայն եթե 2018 թվականի սեպտեմբերին հրապարակված ինդեքսում Նյու Յորքից նրա հետ մնալը կազմում Էր 2 միավոր, ապա ներկայիս վարկանիշում այն հասել Է 7 միավորի: Առաջատարների եռյակը եզրափակում Է Հոնկոնգը:

Համաշխարհային ֆինանսական կենտրոնների ինդեքսն սկսել Է հաշվարկվել 2007 թվականից: Այն հաշվի Է առնում հինգ ցուցանիշ՝ բիզնես-միջավայրը, ֆինանսները, ենթակառուցվածքը, մարդկային կապիտալը և հեղինակությունը: Ընթացիկ վարկանիշը թվով 25-րդն Է, դրանում տեղ Է գտել 102 ֆինանսական կենտրոն։

Лента

Рекомендуем посмотреть