Apple կորպորացիան, ինչպես սպասվում Է, մարտի 25-ին կներկայացնի հոսքային հեռուստատեսության և նորությունների վերաբերյալ ծանուցման նոր ծառայություններ: Այդ մասին մարտի 11-ին հայտնել Է The Verge ինտերնետ-պորտալը:
Ընկերությունը հայտարարել Է, որ մարտի 25-ին մտադիր Է անցկացնել շնորհանդես, իսկ թե ինչ Է մտադիր նա ցուցադրել, պաշտոնապես չի ճշտվում: Հայտարարության մեջ միայն ասվում Է, որ գալիս Է «շոուի ժամանակը»: Միջոցառմանը հրավիրում են ԱՄՆ-ի մասնագիտացված առաջատար ԶԼՄ-ների լրագրողներին:
The Verge-ի աղբյուրների տեղեկությունների համաձայն, ընկերությունը կներկայացնի հոսքային հեռուստատեսության ծառայություն: Այն, ինչպես սպասվում Է, հասանելի կդառնա արդեն այս գարնանը: Բացի այդ, ինչպես նշում Է պորտալը, Apple-ը, ամենայն հավանականությամբ, կներկայացնի թարմացված նորությունների ծառայությունը: Այն, մասնավորապես, թույլ կտա դյուրացված համակարգով ձևակերպել միանգամից մի ամբողջ շարք ԶԼՄ-ների, այդ թվում՝ թերթերի ու հանդեսների բաժանորդագրություն:
Հրապարակման մեջ արձանագրվում Է, որ Apple-ը նաև կարող Է ներկայացնել iPad պլանշետային համակարգիչների նոր մոդելներ եւ AirPods ականջակալներ:
Apple used the same tagline in 2006 for the event at which it previewed what would become Apple TV pic.twitter.com/8kq2bPymMa
— John Paczkowski (@JohnPaczkowski) 11 марта 2019 г.
Apple-ի հասույթի մոտավորապես երկու երրորդը վերջին տարիներին բաժին Է ընկնում iPhone սմարթֆոնների իրացմանը:
Ընկերության ներկայացուցիչներն ավելի վաղ քանիցս հայտարարել են այդ արտադրանքից կախվածությունը նվազեցնելու անհրաժեշտության մասին: Apple-ի ղեկավար Թիմ Քուկը, մասնավորապես, քանիցս նշել Է, թե հույս ունի եկամուտներն ավելացնել տարբեր ծառայությունների հաշվին: