NASA-ն ներկայացրել Է տեսահոլովակ, որտեղ ձայնագրված Է Տիեզերքի «երաժշտությունը»՝ ստեղծված ուլտրաձայնային տվյալների վրա:
Գիտնականները վերափոխել են գալակտիկաների կուտակման լուսանկարները, որոնք նկարահանել Է Hubble աստղադիտակը Wide Field Camera 3 խցիկի միջոցով: Աստղերը եւ կոմպակտ գալակտիկաներն ստացել են կարճ եւ հստակ ձայներանգներ, իսկ պարուրաձեւ գալակտիկաները՝ երկար հնչյուններ՝ փոփոխվող բարձրությամբ: «Դա, հնարավոր Է, երաժշտության ամենաարտասովոր տեսակն Է, որը դուք որեւԷ տեղ լսել եք»,- նշել են NASA-ում:
Ինտերնետ-օգտատերերին ձայնագրությունը թվացել Է բավականին սահմռկելի, բայց «հետաքրքրաշարժ»: