Ինովացիոն, նոր տեխնոլոգիաներով և համակարգերով․ NASA-ն պլանավորում Է Լուսին հերթական օդաչուավոր առաքելությունը կատարել - RadioVan.fm

Онлайн

Ինովացիոն, նոր տեխնոլոգիաներով և համակարգերով․ NASA-ն պլանավորում Է Լուսին հերթական օդաչուավոր առաքելությունը կատարել

2019-03-12 19:34 , Наука, HiTech, 1097

Ինովացիոն, նոր տեխնոլոգիաներով և համակարգերով․ NASA-ն պլանավորում Է Լուսին հերթական օդաչուավոր առաքելությունը կատարել

ԱՄՆ-ը պլանավորում Է հերթական օդաչուավոր առաքելությունը Լուսին կատարել 2028 թվականին: Դա հետևում Է Միացյալ Նահանգների Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչության (NASA) բյուջեի՝ մարտի 11-ին հրապարակված նախագծից:

«Մենք Լուսին կուղևորվենք հաջորդ տասնամյակում՝ ինովացիոն, նոր տեխնոլոգիաներով և համակարգերով, որպեսզի ավելի շատ վայրեր հետազոտենք Լուսնի մակերևույթին, քան երբևԷ նախկինում,- մարտի 11-ին հայտարարել Է NASA-ի ղեկավար Ջիմ Բրայդենսթայնը՝ խոսելով տիեզերական գործակալության բյուջեի մասին:- Այս անգամ, երբ մենք ուղևորվենք Լուսին, կմնանք այնտեղ: Մենք այն, ինչ կիմանանք Լուսնի վրա, կօգտագործենք հաջորդ վիթխարի թռիչքի՝ Մարս աստաղանավորդներ ուղարկելու համար»:

Ըստ որում պլանավորվում Է, որ ապագա արշավախմբի մնալը կտեւի շուրջ մեկ շաբաթ: NASA-ն 2020 ֆինանսական տարվա համար, որն սկսվում Է հոկտեմբերի 1-ին, պահանջել Է 21 միլիարդ դոլարի չափով բյուջե:

Դա 6 տոկոսով ավելի Է անցյալ տարվա բյուջեից: Ընդհանուր առմամբ Լուսնի ծրագրի համար ենթադրվում Է հատկացնել NASA-ի բյուջեի միջոցների մինչև 50 տոկոսը։

Лента

Рекомендуем посмотреть