Онлайн

ՀՀ մշակույթի գործիչները Գառնիի հեթանոսական տաճարի բակում ծանոթացել են «Տիգրան Մեծ» օպերայի բեմադրման ծրագրին

2019-03-12 17:23 , Культура, Шоу бизнес, 148

ՀՀ մշակույթի գործիչները Գառնիի հեթանոսական տաճարի բակում ծանոթացել են «Տիգրան Մեծ» օպերայի բեմադրման ծրագրին

Գառնիի հեթանոսական տաճարի բակում մարտի 10-ին մշակույթի գործիչներին է ներկայացվել Յոհան Ադոլֆ Հասեի «Տիգրան Մեծ» օպերան բեմադրելու ծրագիրը, տեղեկություն տրամադրվել տարվող աշխատանքների ընթացքի մասին, հիմնավորվել օպերայի բեմադրության կարևորությունը՝ մշակութաբանական, հայրենասիրական, քաղաքական սկզբունքների առումով:

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, մշակույթի ասպարեզի անվանի գործիչներ, մշակութային օջախների տնօրեններ: Այս մասին տեղեկացրին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի Լրատվության և հանրային կապերի բաժնից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Նախագծի ղեկավար՝ մշակութաբան, մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյանի խոսքով՝ Տիգրան Մեծի ժամանակաշրջանը համընկնում է տաճարի կառուցման ժամնակաշրջանի հետ, կա նաև հեթանոսական կյանքի միջավայրի համանմանություն:

Ի դեպ, նախատեսված է Գառնիի հեթանոսական տաճարում կառուցել ամֆիթատրոն և «Տիգրան Մեծ» օպերայի պրեմիերան հենց այնտեղ կազմակերպել: Գագիկ Մանասյանի խոսքով՝ Տիգրան Մեծ օպերայի՝ Հայաստանում չբեմադրվելու հիմնական փաստարկն այն է, որ օպերան բարոկկո ոճի երաժշտություն է, սակայն մշակութաբանը հարկ է համարում նշել, որ ժամանակակից աշխարհում՝ հատկապես եվրոպական երկրներում, սա ամենաընդունված երաժշտությունն է. չկա մի հայտնի օպերային թատրոն, ուր բարոկկո երաժշտությամբ օպերա բեմադրված չլինի:

Մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը սա համարում է հրաշալի նախաձեռնություն և իր անվերապահ աջակցությունն է հայտնել դրա իրագործմանը. «Մշակույթի նախարարությունը չի կարող անմասն մնալ, անպայման կսատարի այսպիսի մեծ նախաձեռնությանը, որը ոչ միայն երաժշտական աշխարհում կլինի իրադարձություն, այլև արտաքին քաղաքական համընդհանուր ֆոնի վրա: Ուժեղ պետականություն, պետություն ստեղծելու երազն առաջնային բանն է, որը մեզ պետք է առաջնորդի: Ես կփորձեմ նախարարության կողմից աջակից լինել ոչ միայն ֆինանսական, այլ նաև կազմակերպչական, լոգիստիկ հարցերով»,- նշել է նա:

Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի տնօրենի պաշտոնակատար Սոնա Հովհաննիսյանն էլ նկատում է. «Տիգրան Մեծ» օպերան տիպիկ բարոկկո ոճի ստեղծագործություն է, այն բարձր մակարդակով բեմադրելու համար մեծ միջոցներ են պետք, որոնք դեռևս հայտնի չէ՝ կգտնվեն, թե՝ ոչ. «Ուժերիս ներածին չափով պատրաստ եմ օգտակար լինել և հաջողություն եմ մաղթում»,- ասաց Սոնա Հովհաննիսյանը»:

Лента

Рекомендуем посмотреть