Սրբուհի Սարգսյանը, որին երկրպագուների մեծ բանակը ճանաչում է Սրբուկ անունով, «Եվրատեսիլ-2019»-ում Հայաստանը կներկայացնի «Walking out» երգով: Սիրո և հիասթափության մասին պատմող ստեղծագործության խոսքերի հեղինակը Գարիկ Պապոյանն է:
Մարտի 10-ին Հանրային հեռուստատեսությամբ տեղի ունեցավ «Walking out» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակի պրեմիերան: Հոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է:
Ստորև ներկայացնում ենք «Եվրատեսիլ-2019» երաժշտական մրցույթի մյուս մասնակիցներին։
Սերգեյ Լազարև, Ռուսաստան․Scream
Կոբի Մարիմի, Իսրայել․Home
Յոնիդա Մալիքի, Ալբանիա․ Ktheju tokës
Էսթեր Փեոնի, Ռումինիա․ On A Sunday
Միքելա, Մալթա․ Chameleon
Զենա, Բելարուս․Like It
Ջոն Լյուդվիգ, Շվեդիա․ Too Late For Love
D mol, Չեռնոգորիա․ Heaven
Մահմուդ, Իտալիա․ Soldi
KeiiNO, Նորվեգիա․ Spirit In The Sky
Յոցի Փափաի, Հունգարիա․ Az én apám
Սառա ՄքԹերնան, Իռլանդիա․ 22
Քեթրին Դուսկա, Հունաստան․ Better Love
Միկի, Իսպանիա․ La Venda
Թամարա Թոդևսկա, Հս․ Մակեդոնիա․ Proud
Քոնան Օսիրիս, Պորտուգալիա․ Telemóveis
Տուլիա, Լեհաստան․ Fire of Love (Pali się)
PAENDA, Ավստրիա․ Limits
Սերհաթ, Սան Մարինո․ Say Na Na Na
Լեյք Մալավի, Չեխիայի Հանրապետություն․ Friend Of A Friend
Դունկան Լորանս, Նիդերլանդներ․ Song Release
Զալա Կռայ & Գաշպար Շանթլ, Սլովենիա․ Sebi
Նևենա Բոժովիչ, Սերբիա․ Kruna
Լեոնորա, Դանիա․ Love Is Forever
Օթո Նեմսաձե, Վրաստան․ Sul tsin iare
Հաթարի, Իսլանդիա․ Hatrið Mun Sigra
Էլիոթ, Բելգիա․ Wake Up
Բիլալ Հասանի, Ֆրանսիա․ Roi
Յուրիուս, Լիտվա․ Run With The Lions
S!sters, Գերմանիա․ Sister
Վիկտոր Կրոն, Էստոնիա․ Storm
Կարուսել, Լատվիա․ That Night
Ռոկո, Խորվաթիա․ The Dream
Մայքլ Ռայս, Միացյալ Թագավորություն․ Bigger Than Us
Քեյթ Միլեր-Հեյդկ, Ավստրալիա․ Zero Gravity
Հիշեցնենք, որ մրցույթն այս տարի տեղի կունենա մայիսի 14-ին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում: