Երթն արտոնված չէր․ Բաքվում մարտի 8-ին ակցիայի մասնակցող կանանց ցրել են ցախավելներով - RadioVan.fm

Онлайн

Երթն արտոնված չէր․ Բաքվում մարտի 8-ին ակցիայի մասնակցող կանանց ցրել են ցախավելներով

2019-03-11 09:11 , Мир, 1214

Երթն արտոնված չէր․ Բաքվում մարտի 8-ին ակցիայի մասնակցող կանանց ցրել են ցախավելներով

Չնայած իշխանությունների կողմից արգելքին, ադրբեջանցի կանայք որոշել են մարտի 8-ի առթիվ երթ անցկացնել։ Նրանց խանգարելու համար ուղարկել են հավաքարար կանանց, ովքեր ցախավելներով մաքրել են հենց այն հատվածները, որտեղով քայլելիս են եղել ակցիայի մասնակիցները։

Currenttime.tv-ի փոխանցմամբ, չնայած կանայք մտադիր էին հավաքվել «Ազատ կին» արձանի մոտ ու շարժվել դեպի գրող Նատավանի արձանի մոտ, ակցիայի հենց սկզբից նրան շրջափակել են ոստիկաններն ու ստիպել մի կողմ դնել ցուցապաստառները։

Ոստիկանները հիմնավորել են՝ երթն արտոնված չէ, իսկ կանայք հակադարձել են՝ տոնական երթերը համաձայնեցնելու կարիք չունեն։ Բողոքող կանանց ներկայացրած վիճակագրության համաձայն, ամեն տարի Ադրբեջանում ընտանեկան բռնությանն հետևանքով 100 կին է մահանում։

Лента

Рекомендуем посмотреть