Samsung Galaxy S10-ը նախնական պատվերների թվով ռեկորդ է սահմանել ԱՄՆ-ում՝ հայտնում է GSMArena-ն։
Հստակ թվեր չեն հայտնում։ Ամենահանրահայտ մոդելը, պարզվել է, S10+-ն է, որին վերաբերում է նախնական պատվերների 57 տոկոսը։ Ամենահանրահայտ գույնը սեւն է։
S10+-ը հետաքրքիր է դիմացի կրկնակի խցիկով։ Էկրանի անկյունագիծը 6,4 դյույմ է, մարտկոցի ծավալը՝ 4000՝ ամենաբարձր ցուցանիշները շարքում։
Մինգ Չժի Կուոն արդեն ենթադրել է, թե ինչու է S10-ն այդքան պահանջված։ Նրա կարծիքով, դրանք զարմացնում են այնպիսի ինովացիաներով, ինչպիսին են մատնահետքի սքաները եւ անլար լիցքավորումը, ինչը չունեն վերջին iPhone-ները։