Նորույթ Samsung-ից․ ծալովի էկրանով ևս երկու սմարթֆոն է մշակվում - RadioVan.fm

Онлайн

Նորույթ Samsung-ից․ ծալովի էկրանով ևս երկու սմարթֆոն է մշակվում

2019-03-10 09:19 , Наука, HiTech, 1463

Նորույթ Samsung-ից․ ծալովի էկրանով ևս երկու սմարթֆոն է մշակվում

Samsung-ն աշխատում Է ծալովի Էկրանով ևս երկու սմարթֆոնի ստեղծման վրա: Ինչպես նշում Է Bloomberg գործակալությունը, Galaxy Fold-ի շնորհանդեսից հետո ընկերությունը ձգտում Է առաջատար դիրքեր զբաղեցնել շուկայի այս հատվածում:

Գործակալության աղբյուրների խոսքով՝ հեռախոսներից մեկը ծալվելու Է ուղղահայաց՝ դիսփլեյով ներս, իսկ երկրորդն ստեղծելու են սմարթֆոնի ու պլանշետի գործառույթները զուգակցող Huawei Mate X-ի նմանությամբ: Նշվում Է, որ Samsung-ը պլանավորում Է ուղղահայաց ծալվող սմարթֆոնը ներկայացնել 2019 թվականի վերջին կամ 2020 թվականի սկզբին: Գաջեթը դրսից ունենալու Է լրացուցիչ Էկրան, բայց արտադրողը կարող Է հանել այն: Ամեն ինչ կախված կլինի այն բանից, թե որքան հաջող վաճառքներ կարձանագրի Galaxy Fold-ը: Աղբյուրները նաև հայտնել են, որ երկրորդ սարքը կթողարկվի ավելի ուշ և կլինի ավելի բարակ, քանի որ այն չունի լրացուցիչ Էկրան:

Արտադրողը կարող Է ծալովի սմարթֆոնների իր շարքի համար օգտագործել նաև մատնահետքերի ներսարված տվիչ, ինչպես Galaxy S10-ինն Է:

Դրա հետ մեկտեղ Bloomberg-ը նշում Է, որ դեռևս դժվար Է գնահատել, թե որքան հաջողակ կլինեն ծալովի Էկրաններով սմարթֆոնները: Ավելի վաղ նման սարքի իր տարբերակը ցուցադրել Է նաև Xiaomi ընկերությունը: Samsung-ը ծալովի Էկրանով Galaxy Fold սմարթֆոնը ներկայացրել Է փետրվարի 20-ին: Սարքն սմարթֆոնի ռեժիմով ունի 4,6 դյույմ անկյունագծով Էկրան և 7,3 դյույմ՝ պլանշետի ձեւաչափով: Սարքը հանդերձված Է վեց տեսախցիկով և հասանելի է չորս գույնով՝ սև, արծաթագույն, կանաչ և երկնագույն:

Galaxy Fold-ը կապահովի մուտքը 5G հինգերորդ սերնդի ցանցեր, իսկ դրա արժեքը կկազմի 1980 դոլար։

Лента

Рекомендуем посмотреть